00:00:00

ՀՀԿ-ն ցանկանում է սահմանադրական ճգնաժամ ստեղծել. Ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ»

13:35, 01 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր ընտրելու է ՀՀ վարչապետ: Բայց ԱԺ-ն վարչապետ է ընտրելու ոչ թե ՀՀԿ-ի՝ դեռ մեծամասնություն ունեցող և դե յուրե իշխանության ղեկին գտնվող ուժի թեկնածուին, այլ նրան, ում առաջադրել է ժողովուրդը, տվյալ դեպքում՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին (ավելին՝ ՀՀԿ-ն ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում հրաժարվել է սեփական թեկնածու առաջադրելուց):
Արդեն Փաշինյանի օգտին կողմ քվեարկելու մասին հայտարարել են խորհրդարանական չորս ուժերից երեքը՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: ՀՀԿ-ականները թեև հայտարարել են, որ չեն խոչընդոտի Փաշինյանի քվեարկությանը, բայց դեռևս չեն խոսում նրա օգտին քվեարկելու մասին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ՀՀԿ-ականները փորձելու են բոլոր հնարավոր տարբերակներով խոչընդոտներ հարուցել Փաշինյանի ճանապարհին: Հիմա եթե անգամ ՀՀԿ-ն կողմ քվեարկի Ն. Փաշինյանին, հետագայում մտադիր է ձախողել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նրա նախաձեռնությունը: Փաշինյանն առաջարկում է քաղաքական պայմանավորվածության համաձայն` չհաստատել կառավարության ծրագիրը, որպեսզի Սահմանադրության համաձայն` ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի: Սակայն ՀՀԿ-ականները ուզում են հաստատել Փաշինյանի բերած ցանկացած ծրագիր, միայն թե արտահերթ ընտրություններ տեղի չունենան: Իսկ իրենք ԱԺ-ում ունենալով խորհրդարանական մեծամասնություն` զանազան անհարմարություններ կստեղծեն Փաշինյանի կառավարության առաջ՝ չընդունելով կառավարության ներկայացրած նախագծերը, օրենքներ ընդունելով վարչապետի լիազորությունները սահմանափակելու մասին և այսպես շարունակ: Ասել է թե՝ ՀՀԿ-ականները մտադիր են Հայաստանում ոչ միայն խորացնել քաղաքական ճգնաժամը, այլև ստեղծել սահմանադրական ճգնաժամ, երբ միմյանց դեմ կսկսեն պայքարել պետության երկու ճյուղերը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր