00:00:00

ՀՀԿ-ի ներսում իրավիճակ է փոխվել. Ով կմնա, ով կգնա. «Ժողովուրդ»

13:17, 01 մայիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ ակնարկել էր կուսակցության ղեկավարի փոփոխության մասին: Ավելին` նա ՀՀԿ-ականներին ասել էր, թե ամեն ինչում պետք է լսեն և ենթարկվեն Կարեն Կարապետյանին` այդպես ակնարկելով, որ նրան է փոխանցում ՀՀԿ ղեկավարի պաշտոնը: Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀԿ ներսում իրավիճակ է փոխվել. Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ նախագահի պաշտոնում: Փոխարենը չի բացառվում` Կարեն Կարապետյանը հերթական անգամ լքի Հայաստանը` վերադառնալով «Գազպրոմ», իր նախկին աշխատանքին: Բանն այն է, որ հանրապետական պատգամավորների ու Կարեն Կարապետյանի միջև անջրպետն այս ընթացքում ավելի է խորացել: Սա այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի հրաժարականով խանդավառված` Կարեն Կարապետյանը փորձեց ամեն գնով իրենով անել վարչապետի պաշտոնը` արհամարհելով կուսակիցներին և այդ հարցում օժանդակություն փնտրելով դրսից: Սա ակնհայտորեն դուր չի եկել նաև Սերժ Սարգսյանին` դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր