00:00:00

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Արցախից ՀՀ տեղափոխված 12 544 անձի համար հյուրընկալող ընտանիքներին գումար կտրամադրի

15:59, 15 ապրիլ 2021

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցության ՀՀ Կառավարության ծրագրին,  ս․թ․ մարտ-ապրիլ ամիսներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, 376 միլիոն 330 հազար ՀՀ դրամ է հատկացնում 12 544 անձի համար (30 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)։  Այս մասին  հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից։ Առաջնահերթություն է տրվել ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերին։ Ծրագրում ընդգրկվելու համար հյուրընկալող ընտանիքները գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր