00:00:00

Թող տան այն անբարո գեներալի անունը, որը կազմակերպել է «Լելե Թեփե» «փիառ» շոուն. Նաիրա Զոհրաբյան

18:59, 15 ապրիլ 2021 Տեսանյութեր

Հայաստանի ու Արցախի ապագայի համար պետք է մտածեին այն ժամանակ, երբ քանիցս եղել է հնարավորություն՝ տարածքային ու մարդկային ավելի նվազ կորուստներով կանգնեցնել պատերազմը, բայց չեն արել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ հնչած ծափահարություններին, երբ վերջինս հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն: Դիտարկմանը, թե Փաշինյանը նշել է, որ ժամանակին չի անդրադարձել Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, քանի որ չի ցանկացել ի ցույց դնել, որ մեր գեներալները վախկոտ են, Զոհրաբյանն արձագանքեց․ «Փաստորեն ինքն ընդունում է, որ 44 օր մեր պատերազմը վարել են վախկոտները, դասալիքները, դավաճանները, ապա ինքը կիսում է վախկոտության, դասալքության և դավաճանության ողջ պատասխանատվությունը»: Անդրադառնալով «Լելե Թեփեի» օպերացիային, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եթե կազմակերպվում էր «Լելե Թեփեի» գրավումը՝ ընդամենը նրա համար, որ ապացուցվի, որ նախկինները այդ մի քանի 100 հեկտարը տվել են, ես հետ եմ բերել, դա էլ էի՞ն անբարո գեներալներն անում։ Դե թող տա այն անբարո գեներալի անունը, որը կազմակերպել է «Լելե Թեփե» «փիառ» շոուն՝ ընդամենը մի ստատուս գրելու համար, դրա համար քանի հարյուր երեխա զոհվեց, ուրեմն՝ այդ գեներալը հիմա պետք է կալանավորվի եւ ենթարկվի քրեական պատասխանատվության: Պետք է տրվի այն հրամանատարի անունը, որը կազմակերպել է «Լելե Թեփե» ավանտյուրն, եւ որի հետեւանքով զոհվել են այդքան տղաներ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա հավելեց, որ իր լսածների համաձյն այդ օպերացիայի կազմակերպողը Մովսես Հակոբյանը չի եղել: https://www.youtube.com/watch?v=4QZBM-yZYtM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր