00:00:00

Ում որդուն նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ասաց, որ գեներալի որդին է մեղավոր

14:11, 15 ապրիլ 2021

Երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ընդդիմադիր գործչի որդու մասին, ում պատճառով իբր տապալվել է Լելեթեփեի օպերացիան, նկատի ունի Սեյրան Օհանյանի որդուն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գառնիկ Իսագուլյանը: «Նա պարզ իշմար է տալիս, որ հաշվեհարդար է տեսնելու բոլորի հետ, ովքեր համարձակվել են իր մասին ինչ-որ բան ասել: Խոսելու համար այդ ոչխարը…»,-ասաց նա:
«Ասում են իբր Սեյրանի որդին հրաման չի կատարել: Դուք գիտեք, թե ինչէ տեղի ունենում պատերազմի ժամանակ հրաման չկատարողի հետ: Ասեք, թե ով է հրաման տվել, որ Սեյրան Օհանյանի որդին չի կատարել: Եթե նախօրոք մշակված օպերացիա է եղել, անպայման օպերացիան իրականացնող ընդհանուր ղեկավարը տարբեր ստորաբաժանումների հետ կապված հստակ հրահանգներ է տալիս: Ով է հրամանը տվել, չկատարելու դեպքում ինչու անմիջապես նրան չեն ձերբակալել ու նրա փոխարեն օրինակ տեղակալին նշանակել այդ մարտական միավորի հրաման: Կամ ինչու հենց ինքը չի ստանձնել այդ տեղամասի հրամանատարությունը:
Որևէ մեկը չի քննել՝ արդյո՞ք Սեյրան Օհանյանի որդուն հրաման եղել է, թե՝ ոչ: Ասում է, որ հայրն է զանգել: Տեսնեք քանի հոգու վրա է գործեր տալիս, որ հետո ցույց տան, որ պատերազմը տանուլ են տվել: Ուզում են ցույց տան, որ Սյամոն ու իր կնիկը չեն քննարկել, պարտադրել են անել, ունեցել ենք 1300 զոհ, կորցրել ենք 24 տանկ, դրանից հետո ողնաշարը կոտրվել է բանակի: Ասում է, որ հրամանը չկատարողը Սեյրան Օհանյանի տղան է եղել, իսկ տվողը՝ Օնիկ Գասպարյանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր