00:00:00

ԵԱՏՄ կազանյան նիստին ընդառաջ հայկական կողմը 200 գերու ցուցակ է փոխանցել ԿԽՄԿ-ին․ #РБК

12:44, 15 ապրիլ 2021

ԵԱՏՄ երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը: Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ Բաքուն կկարողանա Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե դրան համաձայնի Երևանը։ «Եվ որպեսզի դա տեղի ունենա, Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք դեռ 5 ամիս առաջ պատերազմական իրավիճակում էին, պետք է հաղթահարեն մի քանի տարաձայնություններ, մասնավորապես, պետք է լուծվի հայ ռազմագերիների վերադարձի հարցը»,- РБК-ին ասել է հայկական կողմի աղբյուրը: «Նման գաղափար եղել է (Բաքվին հրավիրելու)։ Այնպես չէ, որ մենք սկզբունքորեն դեմ ենք, մենք ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում՝ ռազմագերիների հարցը»,- հավելել է հայ դիվանագետը։ Նշվում է նաև, որ Երևանը ցուցակ է կազմել, որի մեջ կա մոտ 200 անուն և այն արդեն հանձնել է Կարմիր խաչին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր