00:00:00

Լրագրողների դեմ գրոհն ունի նրանց ու լրատվամիջոցների վարքագծի վրա ներազդեցության նպատակ

22:06, 14 ապրիլ 2021

Ակնհայտ է, որ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրագրողների դեմ հակաիրավական գրոհը կրում է հոգեբանական ճնշման միջոցով լրատվամիջոցների ու լրագրողների վարքագծի վրա ներազդեցության նպատակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ «Խստորեն դատապարտում եմ իշխող ռեժիմի կողմից, «հեղափոխության պահապաններ» անվանվող հանցավոր խմբակի միջոցով, Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի և AntiFake.am-ի լրագրող Մարի Ամիրջանյանի նկատմամբ սոցցանցերում ատելության թիրախային քարոզարշավի կազմակերպումը։ Հատկապես զազրելի է այդ քարոզի մեջ Անիի մանկահասակ երեխայի լուսանկարի օգտագործումը։ Ակնհայտ է, որ իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրագրողների դեմ հակաիրավական գրոհը կրում է հոգեբանական ճնշման միջոցով լրատվամիջոցների ու լրագրողների վարքագծի վրա ներազդեցության նպատակ՝ ի շահ իշխող ռեժիմի։ Նշված փաստերը պետք է ստանան պատշաճ իրավական գնահատական»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր