Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակել ԱԽ նիստի արձանագրության այն հատվածը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, չի համապատասխանում ԳՇ նախկին պետի հայտարարությանը։
«Կարծում եմ, շատ լավ առաջարկ է․ համենայնդեպս, այն, ինչ որ այսօր ասացի, կարող եք համարել բառացի մեջբերում Օնիկ Գասպարյանի ելույթներից»,- Մարուքյանին ի պատասխան՝ ասաց վարչապետը։