00:00:00

Հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ աստիճանաբար ջերմաստիճանը կբարձրանա

17:17, 14 ապրիլ 2021

Հանրապետության տարածքում` ապրիլի 14-ի ցերեկը, 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝  աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-17-ը, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր