00:00:00

Կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում․ Գոռ Քլոյանի հայրը՝ Ռոբերտ Քոչարյանի արդարացման մասին (տեսանյութ)

20:07, 14 ապրիլ 2021 Տեսանյութեր

Սահմանադրական դատարանը ջախջախեց ՀՀ արդարադատությունը, ջախջախեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին, թարմացրեց մեր վերքերը։ Այս մասին ԲԴԽ-ի մոտ «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ նշեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ «Եթե ՍԴ-ն այդպիսի որոշում է կայացնում, բա հանցանքը ի՞նչ եղավ, չէ՞ որ հանցանքը կա, 85 հատորը կա, մեղավորները կան, ինչո՞ւ դատաքննություն մտելու նույն օրը ՍԴ-ն հոդվածի հակասահամանադրականության որոշում կայացրեց, այստեղ ես կոռուպցիոն ռիսկեր եմ տեսնում»,-ասում է Սարգիս Քլոյանը։ Քլոյանը պնդում է՝ ՍԴ-ն հայ ժողովրդի առաջ բացեց դժոխքի դռները․ «Այնպիսի քայլ արեց, որպեսզի ՀՀ-ում լինի քաղաքացիական պատերազմ, ինչ որ ուզում է Ռոբերտ Քոչարյանը։ Մենք հույս ունենք, որ հունիսի 20-ի ընտրություններով կփոխվի կառավարական համակարգը, Սահմանադրությունը և օրենքները։ Մարտի 1-ի էջը բացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, փակելու է ժողովուրդը»։ Քլոյանը համոզմունք ունի, որ այսօր դատական համակարգի վրա ճնշում գործադրում են նախկին իշխանության ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է ներկայիս իշխանության կողմից ՍԴ անդամների ընտրությանը, Քլոյանն ասում է՝ սխալվել են։ https://www.youtube.com/watch?v=sVX2qep2dkc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր