00:00:00

Դավիթ Սողոմոնյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից

11:22, 14 ապրիլ 2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Դավիթ Սողոմոնյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության կայքից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Սողոմոնյանին ազատել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։ Դավիթ Սողոմոնյանն այս պաշտոնին նշանակվել էր 2019 թվականին դեկտեմբերի 16-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր