00:00:00

Ռուս խաղաղապահները 13-րդ մարդասիրական շարասյունն են ուղեկցել Քարվաճառ. ՌԴ ՊՆ

10:30, 14 ապրիլ 2021

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների փոխադրումը 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի վերականգնման, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի ԿամԱԶ մակնիշի 15 զինվորական և ուղեկցող ավտոմեքենայից կազմված 13-րդ շարասյունն անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 100 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: Տեղափոխվող բեռը բաղկացած է եղել շինանյութից և էներգապահովման համակարգի վերականգնման համար նախատեսված սարքավորումներից: Ռուս խաղաղապահների աջակցությամբ, ընդհանուր առմամբ, 13 շարասյան միջոցով տեղափոխվել է մոտ 2200 տոննա բեռ: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր