00:00:00

«Իրավունք»․ Համբերության բաժակը լցվել է. Իշխանությունը մտադիր է ազատվել Հայկ Մարությանից

13:20, 14 ապրիլ 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի կուլիսներում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե մինչեւ արտահերթ ընտրություններն իշխանությունը մտադիր է ազատվել քաղաքապետ Հայկ Մարությանից: Խնդիրն այն է, որ Սուպեր Հայկոն լիովին մտել է դերի մեջ եւ փորձում է սուպեր քաղաքապետ խաղալ, ինչը բոլորովին իմքայլականների սրտով չէ: Նրանք այս շրջանում Մարությանից ակնկալում են ընտրական ձայներ եւ քաղաքական դիվիդենտներ, իսկ վերջինս ամեն կերպ փորձում է առանձնանալ եւ նույնիսկ ինչ-ինչ հարցերում հակա­ռակվել Փաշինյան Նիկոլին: Դրա համար էլ իմքայլական իշխանության վերին օղակնե­րի համբերության բաժակը լցվել է եւ իրար հերթ չտալով՝ Փաշինյանին խորհուրդ են տալիս քայլ անել, մերժել Հայկոյին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր