00:00:00

Ազգային ժողովը Լևոն Բունիաթյանին չընտրեց ՀԾԿՀ անդամի պաշտոնում

15:44, 13 ապրիլ 2021

ՀՀ ազգային ժողովում կայացած փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Լևոն Բունիաթյանը չընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում: Քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: «Քվեարկությանը մասնակցել են Ազգային ժողովի 132 պատգամավորներից 52-ը: Քվեաթերթիկներից անվավեր են ճանաչվել 3-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ»՝ 13, «դեմ»՝ 36»,- ասաց Վահագն Հովակիմյանը: Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր