00:00:00

Ռուսաստանն ու Իրանը կողմ են ԼՂ-ում արդարացի հիմքով երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը

15:09, 13 ապրիլ 2021

Թեհրանում Զարիֆ-Լավրով հանդիպումից հետո Ռուսաստանն ու Իրանը կողմ են արտահայտվել արդարացի հիմքի վրա Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է իրանական «IRNA» գործակալությունը: «Քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք հնարավորություն են տալիս պահպանելու կայուն հրադադարի ռեժիմը: Կարևորել ենք նաև հակամարտության հետևանքները հաղթահարելը և դրա երկարաժամկետ քաղաքական ու դիվանագիտական կարգավորմանը հասնելը, որոնք բխում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից», - ասել է Լավրովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր