00:00:00

Չավուշօղլուն մտահոգված է Կանադայի դիրքորոշումից

14:48, 13 ապրիլ 2021

Ապրիլի 12-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտգործնախարար Մարկ Գարնոյի հետ: Նշենք, որ Կանադան չեղարկել է ռազմական արտադրանք Թուրքիա արտահանելու թույլտվությունները: Կանադայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ իրենց արտադրանքի նմանատիպ կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը, ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողն ինքն է լինելու:  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Նկատենք, որ Չավուշօղլու-Գարնո հեռախոսազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ, քան Կանադայի ԱԳ ղեկավարի՝ թույլտվությունները չեղարկելու մասին հայտարարությունը: Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Չավուշօղլուն Թուրքիայի դեմ 2020-ի աշնանը կիրառած սահմանափակումների հարցում Կանադայի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ մտահոգություն է հայտնել կանադացի իր գործընկերոջը: Նա նաև  հույս է հայտնել, որ Կանադան կվերանայի իր դիրքորոշումը: Մարկ Գարնոն իր հերթին ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է, և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական կարգով»: Ըստ նրա՝ անհրաժեշտ է երկխոսության մեխանիզմ նախաձեռնել երկու կողմերի պաշտոնյաների միջև՝ փոխադարձ վստահությունն ամրապնդելու և արտահանման թույլտվությունների ոլորտում համագործակցության ընդլայնման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր