00:00:00

Այսպիսի քայլերը հետաձգում են խաղաղությունը երկու ժողովուրդների միջև. Հովհաննես Ազոյանի անդրադարձը՝ Ադրբեջանում բացված «պուրակին»

15:57, 13 ապրիլ 2021 Շոուբիզնես

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ Ադրբեջանում բացված ռազմական «պուրակին»։
«Սա ատելության հրապարակային դրսևորում է։ Այս կարգի քայլերը անհեռատես են, ցածրակարգ են ու փոքրոգի։ Սա խոսում է այն բանի մասին, որ Ադրբեջանի ղեկավարները չեն հաղթահարել ատելությունը և դուրս չեն եկել պատերազմի էֆորիայից, ցավոք սրտի։ Խաղաղաղությունը այլընտրանք չունի, բայց այսպիսի քայլերը և նմանատիպ մոտեցումները հետաձգում են այդ այդքան կարևոր խաղաղությունը երկու ժողովուրդների միջև։
Վստահ եմ, որ Ադրբեջանում կգտնվեն առողջ մտածող մարդիկ, ովքեր կդատապարտեն այս անքաղաքակիրթ արարքը։ Թող խաղաղությունը տիրի աշխարհին»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր