00:00:00

«Ստանում եմ հարյուրավոր նամակներ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից»․ Նաիրա Զոհրաբյան

12:17, 13 ապրիլ 2021

Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով 27 տարին լրացած անձանց նկատմամբ կիրառվող համաներմանը, ասաց․ «Ես հասկանում եմ բարոյական այն նշագիծը, թե ինչու է վերցված ներառյալ սեպտեմբերի 26-ը, այսինքն՝ ներառյալ պատերազմի մեկնարկը։ Սակայն ես ստանում եմ հարյուրավոր նամակներ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից, ովքեր ասում են, որ ուզում էին վերադառնալ և գնալ Արցախ, բայց, կորոնավիրուսով պայմանավորված, երկրներն ուղղակի թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան»։ Զոհրաբյանն առաջարկեց քննարկել հարցը և նշագիծ սահմանել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր