00:00:00

Սյունիքում կորած բնակչի որոնողական աշխատանքները վերսկսվել են. ՀՀ ԱԻՆ

15:44, 13 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին, ժամը 10:05-ին վերսկսվել են Սյունիքի մարզում կորած բնակչի որոնողական աշխատանքները:  ՀՀ ԱԻՆ-ի տվյալներով, որոնողական աշխատանքներին մասնակցում է 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ: Ավելի վաղ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 12-ին՝ ժամը 09։30-ինմ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 12 բնակիչ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր