00:00:00

Հուսով ենք, որ Եվրախորհրդարանը կհայտնի իր տեսակետը հայ ռազմագերիների վերաբերյալ

21:42, 12 ապրիլ 2021

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասի և Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այս պահին տեղի է ունենում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ առցանց կոնֆերանս: Կոնֆերանսին խոսքով հանդես է եկել նաև Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պարոն Ֆուրլասին հայ ռազմագերիների վերաբերյալ այս կոնֆերանսը կազմակերպելու համար: Հուսով ենք՝ այս կոնֆերանսը կօգնի միջազգային կառույցների միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա հայ ռազմագերիների հարցով: Որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն, մենք նամակներ ենք ստանում ռազմագերիների հարազատներից` օգնության խնդրանքով: Ադրբեջանը դժվարություններ է ստեղծում Կարմիր Խաչի աշխատանքների համար: ԵՄ մի շարք երկրների խորհրդարաններ բանաձևեր են ընդունել` պահանջելով Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին: Միևնույն ժամանակ, ամոթալի է տեսնել, թե ինչպես են ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ աչք փակում Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի ու դրա արարքների նկատմամբ: Եվրոպան կարող է ավելին անել, և մենք հուսով ենք, որ Եվրախորհրդարանը կհայտնի իր տեսակետը հայ ռազմագերիների վերաբերյալ»,-իր խոսքում նշել է Էվինյանը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր