00:00:00

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի մասին

20:36, 12 ապրիլ 2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հունվարին և փետրվարին ողջ աշխարհում վեց շաբաթ շարունակ նկատվում էր կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազում: Հիմա արդեն յոթերորդ շաբաթն է՝ վարակվածների թիվն աճում է, և չորրորդ անընդմեջ շաբաթն է, որ աճում է մահացությունը»,- ասել է նա: ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կորոնավիրուսը սովորական գրիպ չէ, իսկ փորձագետները դեռևս չգիտեն վիրուսի երկարաժամկետ հետևանքներն օրգանիզմի համար, ուստի անհրաժեշտ է շարունակել պահպանել անվտանգության միջոցառումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր