00:00:00

Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է այցելել Ադրբեջան

Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս շաբաթ բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտարարել է «Пул первого» Telegram ալիքը: Հիմնական բանակցությունները նախատեսված են չորեքշաբթի: «Այս շաբաթ Լուկաշենկոն մեկնում է Ադրբեջան: Ալիևի հետ բանակցությունների հիմնական մասը նախատեսված է չորեքշաբթի», - գրել են ալիքի հեղինակները: Նախատեսված է երկու հանդիպում. առաջինը` Բաքու ժամանելուն պես, իսկ հիմնականը` չորեքշաբթի: Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 13-ին պետք է մեկնի Ադրբեջան: Բանակցությունները կանցկացվեն նեղ և ընդլայնված ձևաչափով: Կքննարկվեն արդյունաբերական համագործակցությունը, սննդի ոլորտում իրականացվող ծրագրերը, առողջապահության, գիտատեխնիկական, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունը: Անցյալ տարի Ադրբեջանը դարձել է Բելառուսի այլընտրանքային նավթի հիմնական աղբյուրներից մեկը` ռուսական խոշոր ընկերություններին հումքի մատակարարումների դադարեցման ֆոնին: Մատակարարվել է շուրջ 1 միլիոն տոննա նավթ: Այս տարի Ադրբեջանից հումքի գնումները շարունակվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր