00:00:00

Ռուստամ Մուրադովը կշարունակի աշխատանքն Ադրբեջանից հայ գերիների վերադարձի ուղղությամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

13:13, 12 ապրիլ 2021

Ադրբեջանից հայ գերիների վերադարձի հարցը առաջնահերթություն է ինչպես Ռուսաստանի ղեկավարության, այնպես էլ՝ խաղաղապահ զորախմբի համար, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ «Համառ աշխատանքներ են իրականացվում», - ասել է նա։
Հարցին, թե Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը կշարունակի՞ աշխատել հայ գերիների վերադարձի ուղղությամբ, ՌԴ դեսպանը պատասխանել է.
«Համոզված եմ, որ այո»։ Նա նշել է նաև, որ իրեն դժվար է մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Ադրբեջանում այլևս հայ ռազմագերիներ չկան։ «Որքան հասկանում եմ՝ աշխատանքը շարունակվում է», -նշել է Կոպիրկինը։
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր