00:00:00

Հայաստանում 55 տարեկանից ցածր քաղաքացիները AstraZeneca-ով չեն պատվաստվի. Առողջապահության նախարար

12:59, 12 ապրիլ 2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում ներկայացրեց «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերի համար նախատեսված քաղաքացիների խմբերը: Այսպես, «AstraZeneca» պատվաստանույթի կիրառման ցուցումներում փոփոխություններ են եղել, ըստ այդմ՝ կիրառվել է տարիքային սահմանափակում:
Դրանով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները:
Sputnik V-ի դեպքում, նախարարի խոսքով, այդօրինակ սահմանափակումներ չկան, բայց Հայաստանում խմբաքանակն է սահմանափակ: «Հետևաբար այդ պատվաստանյութով կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, մինչև 55 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչները և աշխատակցիները: Ցուցումները կվերանայվեն ժամանակի ընթացքում՝ «Sputnik V» նոր խմբաքանակների դեպքում», - նշեց նախարարը: Նա նաև ընդգծեց, որ բոլոր պատվաստանյութներն էլ հիմա գտնվում են 3-րց և 4-րդ կլինիկական հետազոտությունների փուլում: «Հայաստանում թույլատրված է «Sputnik V»-ն կիրառել», - ասաց նա: Նախարարի խոսքով՝ Հայաստանում նշաձող է սահմանվել կորոնավիրուսի դեմ պատվաստել մինչև 700 հազար քաղաքացու: « «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումները ապրիլի 13-ից կսկսվեն մայրաքաղաքում, ապրիլի 14-ից՝ մարզերում: Մի քանի օր անց էլ պատվաստումներ կիրականացվեն «Sputnik V»-ով», - ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր