00:00:00

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը բաց է, ռուսական կողմում 420 բեռնատար կա կուտակված

09:23, 12 ապրիլ 2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 8:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 420 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր