ՀՀ գլխավոր դատախազության քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ Գրիգոր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Երեկ ականատես եղանք հերթական աբսուրդային իրավիճակի «հանգուցալուծմանը»։ Պարզ տրամաբանական վերլուծությունը ցույց է տալիս, որ գերիների պահվելն ազերստանում նախապես պլանավորած էր այս դավաճանական իշխանությունների կողմից։ Ասվածի մասին են վկայաում հետևյալ փաստերը.
1) Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝ մեր վայ-իշխանությունների սանկցիայով՝ հանդիսանալով լրացուցիչ խաղաքարտ ընդդեմ սեփական ժողովրդի ներպետական իշխանական պայքարում;
2) Այս պահին ՀՀ-ն անկախ պետություն չէ, այլ կիսանկախ է և վասալական կախվածության մեջ է գտնվում թուրք-ազերական տանդեմից, քանզի այսօրվա անարգ իշխանավորների միակ իրական հենքն ու հույսն այդ տանդեմն է, ընդ որում՝ չի բացառվում թուրքական ֆինանսական ներուժի և հատուկ ծառայությունների ներգրավելն առաջիկա ընտրական գործընթացներում (օրինակ՝ հօգուտ այսօրվա իշխանությունների ձայներ գնել կամ հնարավոր օպոնենտների կյանքի և առողջության դեմ ոտնձգություններ ձեռնարկել);
3) Այս իշխանությունների դեմ յուրաքանչյուր հայ պետք է պայքարի այնպիսի եռանդով և անձնուրացությամբ, ինպես կպայքարեր 19-20-րդ դարերում թուրքական լծից ազատվելու համար»։