00:00:00

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձված սիրիացի զինյալները բողոքել են, որ չեն ստացել Արցախի պատերազմին մասնակցելու համար աշխատավարձը

00:44, 11 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արաբալեզու սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Անկարայի և Բաքվի կողմից վարձված սիրիացի զինյալները բողոքում են, որ չեն ստացել Ղարաբաղյան երկրորդ պատերազմին մասնակցելու համար խոստացված աշխատավարձերը: Այս մասին տեղեկացնում է Wargonzo-ի տելեգրամյան ալիքը: Զինյալներից մեկը հայտարարել է, որ իրենց հրամանատարները հաշվի չեն նստում ռազմական գործողությունների մասնակիցների, վիրավորների և զոհվածների ընտանիքների հետ: «Մենք կռվել ենք Ղարաբաղում թուրքական պետության և նրանց ժողովրդի հետ միասին: Մենք սպանվածներ և վիրավորներ ունենք: Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների նկատմամբ, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են մնում: Այդպես չպետք է լիներ»,- ասում է տեսանյութում Ադրբեջանի կողմից Ղարաբաղում մարտական գործողությունների մասնակիցներից մեկը: Ըստ Wargonzo-ի տվյալների՝ տեսանյութը հավանաբար նկարահանվել է Սիրիայի հյուսիսում, ժամկետները հայտնի չեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր