00:00:00

Ադրբեջանում ջիհադականները կտտանքների են ենթարկել հայ գերիներին. The Stream

22:33, 10 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

The Stream պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանում հայ քրիստոնյա գերիների և նրանց նկատմամբ ջիհադականների իրականացրած կտտանքների մասին: Հեղինակ Ուզայ Բուլութը գրում է Լիբանանից Արցախ տեղափոխված քույրերի՝ Մարալ և Անի Նաջարյանների մասին, որոնք հույս ունեին նոր, առավել խաղաղ կյանք սկսել, սակայն հայտնվեցին դաժան պատերազմի էպիկենտրոնում: Նրանց՝ Արցախ տեղափոխվելուց օրեր անց Թուրքիայի լիակատար աջակցությամբ և սիրիացի վարձկանների ներգրավվածությամբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի դեմ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Մարալը որոշում է իր իրերը տեղափոխել Արցախից, սակայն, ճանապարհին գերեվարվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Ադրբեջանում չորս ամիս անօրինական պահվելուց հետո Մարալն ազատ արձակվեց մարտի 10-ին: Այս մասին գրել է 1lurer.am-ը «44 օր շարունակ Ադրբեջանը հրետակոծել է բնակելի տներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ»,- գրել է հեղինակը: Տասնյակ հազարավոր հայեր բռնի տեղահան են արվել իրենց պատմական հայրենիքից: Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հայերին թիրախավորել նույնիսկ նոյեմբերի հայտարարությունից հետո՝ հրապարակելով հայերի դեմ իրենց իրականացրած ոճրագործությունների՝ գլխատումների և անդամահատումների տեսագրությունները:
Պարբերականը պատմում է Ադրբեջանի իրականացրած պատերազմական մյուս հանցագործությունների ու նրանց զոհերի մասին: Արցախում հայ քրիստոնյաների դեմ բռնություն իրականացնելուց հետո էլ Ադրբեջանը դեռևս շարունակում է պահել հայ ռազմագերիներին, որոնց ազատ արձակելու կոչերով հանդես են եկել ամերիկացի կոնգրեսականներ:
Հոդվածագիրը խոսում է հայերի դեմ շարունակվող ծրագրված ցեղասպանության մասին, քանի որ հայերի դեմ ատելության խոսքն Ադրբեջանում համակարգված բնույթ է կրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր