00:00:00

2021թ․-ի առաջին եռամսյակում ՀՀ բնակչությունը նվազել է 60 000-ով․ ՀՅԴ

12:50, 10 ապրիլ 2021

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն իր պաշտոնական էջում հրապարակել է թվային ցուցանիշներ, որոնցով ահազանգում է ՀՀ֊ից բնակչության զանգվածային արտագաղթի մասին. 2021 ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ.- 60,000-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 2021 տարվան առաջին եռամսյակին Հայաստանի բնակչության թիվը նվազել է ավել քան վաթսուն հազարով։ Զվարթնոց եւ Գյումրիի օդանավակայաններից մեկնած եւ ժամանած ուղեվորների թվերի տարբերությունն է սա։ Նույնիսկ եթե հաշվենք, որ Հայաստանի բնակչությունը երեք միլիոն է, ապա 60,000 հայորդին կազմում են այդ բնակչության 2 տոկոսը։ Իսկ ի՞նչ կարող է պատահել եթե ցամաքային ճանապարհներն էլ բացվեն, դրա մասին մարդ չի ուզում էլ մտածի։ Իսկ այս վիճակի պատասխանատուն ա՛յն մարդն է, ով պատասխանատու է՝ - 5,000 հայորդու սպանդին, որոնք սերունդ պիտի տային հայրենիքին, - 10,000 հայորդու վիրավորման, որոնցից շատերը չեն կարողանալու սերունդ տալ հայրենիքին։ Հայաստանը հայաթափելու ծրագիրը ո՞նց է իրագործվում, եթե ոչ այս եղանակով։ Հայաստանի հայաթափումը ո՞ւմ է ձեռնտու - դա՛ էլ բոլորս իմանում ենք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր