00:00:00

Արցախի նախագահի աշխատակազմում քննարկվել են հետպատերազմյան իրավական որոշ հիմնախնդիրներ

11:15, 10 ապրիլ 2021

Ապրիլի 9-ին կայացել է Արցախի Հանրապետության՝ Պատերազմական գործողություններով պայմանավորված իրավական հիմնախնդիրների լուծման աշխատանքների համակարգման խորհրդի հերթական նիստը՝ ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նիստի ժամանակ քննարկվել են մի շարք իրավական հիմնախնդիրների լուծմանն առնչվող նախագծեր: Մասնավորապես, առանձնահատուկ քննարկում է եղել ռազմական դրության իրավական ռեժիմում տեղահանված անձանց բնակարանային ապահովվածության հետ կապված լուծումների շուրջ՝ առաջարկելով նախատեսել տեղահանվածների համար բնակֆոնդի վարձակալման պայմանների խախտման դիմաց պատասխանատվության, ինչպես նաև պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի հարկադիր օգտագործման միջոցներ: Շահագրգիռ քննարկումներ են ծավալվել նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած  զինծառայողներին սոցիալական աջակցություն տրամադրելու, տեղահանվածների աշխատանքային ստաժի վերականգնման, քաղաքացիական զոհերի ու բռնազավթված համայնքների իրավական կարգավիճակների հարցերի շուրջ: Խորհրդի հավանությանն արժանացած նախագծերը օրենքով սահմանված կարգով ընթացքավորվելու են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր