00:00:00

«Հրապարակ». Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ

13:09, 10 ապրիլ 2021 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի։ Նախնական որոշմամբ, այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերեւս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու եւ ածանցյալ այլ հարցերի պատասխանները։ Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ։ Հիշեցնենք, որ ՀԱԿ վերջին համագումարը 2017-ին էր՝ ընտրություններին ընդառաջ։ ՀԱԿ վերջին համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի զգալի մասը վերաբերում էր Արցախի խնդրին: Համագումարյան ելույթը մեծ աղմուկի պատճառ հանդիսացավ: Գտնվեցին նույնիսկ մարդիկ, ովքեր Տեր-Պետրոսյանի ելույթը դավաճանություն որակեցին: Իսկ ելույթը հիմնականում վերաբերում էր Արցախի հարցի լուծման փուլային տարբերակին, որն այսօր երանելի է թվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր