00:00:00

Լարված իրավիճակ ՊՆ-ի շենքի դիմաց․ (տեսանյութ)

03:41, 10 ապրիլ 2021 Տեսանյութեր

44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված և անհետ կորած զինծառայողների ծնողները քիչ առաջ դուրս եկան Պաշտպանության նախարարությունից։ Հայտնեցին, որ հանդիպել են ԳՇ պետ Արտակ Դավթյանի և սպայական անձնակազմի հետ։ Ըստ ծնողների փոխանցած տեղեկատվության, Պաշտպանության նախարար Վաղարակ Հարությունյանը հանդիպմանը չէր մասնակցում։ «Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, ԳՇ պետը առհասարակ, որովհետև ասում է իմ կոնկրետ հարցի լուծում գտնելու իմ իրավասութունների մեջ չէ։ Ասում են՝ աշխատում ենք, աշխատում ենք, բայց աշխատանքը չգիտենք՝ որն է»,-նշեց  հանդիպումից դուրս եկած ծնողներից մեկը։ Ավելի քան 4 ժամ տևած հանդիպումից հետո, չնայած հայտնած դժգոհություններին, հարազատները բացեցին Պաշտպանության նախարարության շենքի մուտքը և աշխատակիցները դուրս եկան շենքից։ Նշենք, որ Արցախյան վերջին պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները երեկվանից փակ էին պահում Պաշտպանության նախարարության բոլոր մուտքերը։ Հարազատները պահանջում էին հանդիպում Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կամ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ։ Այսօր ողջ օրվա ընթացքում պաշտպանության նախարարության շենքի հարակից տարածքում իրավիճակը լարված էր։ Գերեվարված զինծառայողների հարազատները միացել էին անհետ կորած զինծառայողների հարազատներին՝ երեկ երեկոյան տեղի ունեցած դեպքերից հետո, երբ ռազմագերիների խմբի վերադարձի մասին լուր տարածվեց, պաշտոնական մակարդակով հաստատվեց, ավելի ուշ հայտնեցին, թե ռազմագերիների վերադարձը հետաձգվում է, ինքնաթիռը Բաքվից վերադարձել է դատարկ։ https://www.youtube.com/watch?v=xTAPVa0ntck

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր