00:00:00

Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով ավելի քան 718 հազար վարակվածների են հայտնաբերել

22:40, 09 ապրիլ 2021

Նոր կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 133,53 միլիոնը՝ 24 ժամում ավելանալով ավելի քան 718 հազարով, ինչը հունվարի 10-ից հիվանդության օրական աճի ամենաբարձր ցուցանիշն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած տվյալների համաձայն՝ մահվան ելքերի թիվն ավելացել է ավելի քան 12,6 հազարով՝ գերազանցելով 2,89 միլիոնը: Ապրիլի 9-ին՝ ժամը 18:17-ի դրությամբ, ԱՀԿ-ում տեղեկություններ են ստացվել 132 730 691 վարակվածների եւ 2 880 726 մահացածների մասին: Վարակվածների թիվն ավելացել է 718 659 - ով, մահացածների թիվը՝ 12 639-ով։ ԱՀԿ-ի վիճակագրությունը հաշվի է առնում միայն պետությունների կողմից վարակման եւ մահվան դեպքերի մասին պաշտոնապես հաստատված տեղեկությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր