00:00:00

Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները

20:12, 09 ապրիլ 2021

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները քիչ առաջ բացեցին իրենց փակած բոլոր ճանապարհները: Նաև երկաթգիծն են բացել: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նրանք տեղեկացրեցին այս մասին: Այլ մանրամասների մասին խոսել չցանկացան: Նշենք, որ այսօր վաղ առավոտից նրանք փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաև՝ երկաթգիծը:
Հիշեցնենք՝ որ ճանապարհները փակել են 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նշենք, որ իրավիճակը սրվեց երեկվանից, երբ «Էրեբունի» օդանավակայանում գերիների խմբին սպասող ծնողներին հայտնեցին, որ Բաքվից դատարկ ինքնաթիռ է ժամանել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր