00:00:00

Նա երազում էր տեսնել ուժեղ, բարեկեցիկ երկիր ու ժողովուրդ. Վազգեն Մանուկյանի ուղերձը

15:08, 09 ապրիլ 2021

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցական ուղերձ է հղել բարերար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Դրանում ասված է «Ափսոսանքով ու ցավով տեղեկացա մեր երկրի և ժողովրդի մեծ նվիրյալներից մեկի՝ Հրայր Հովնանյանի մահվան մասին: Անմնացորդ նվիրված լինելով Հայրենիքին՝ Հովնանյանի կյանքի եւ գործունեության գլխավոր նպատակն էր Հայաստանի ու Արցախի հզորացումը: Նա երազում էր տեսնել ուժեղ, բարեկեցիկ, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող երկիր ու ժողովուրդ: Այդ երազանքի իրագործման համար նա ջանք չէր խնայում՝ նախաձեռնելով ու հաջողությամբ կյանքի կոչելով բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր, ոգեշնչելով ապագայի նոր երազանքների ու հաղթանակների կերտմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում մեծ բարերարի ընտանիքին, հարազատներին եւ մեր ողջ ժողովրդին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր