00:00:00

Մահացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար Հրայր Հովնանյանը

14:09, 09 ապրիլ 2021

91 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը: NEWS.am–ը ներկայացնում է  Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ՝  ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի գրած մահախոսականը։ «Մեր ժողովրդին պատուհասած մեծ ցավերի մեջ մեկն էլ ավելացավ: Կյանքից հե-ռացավ հայ ժողովրդի արժանավոր զավակ, ազգային նվիրյալ, իր կյանքն ու գործը հայու¬թյան ներկային ու ապագային նվիրած մեծ բարերար Հրայր Հովնանյանը: Ես այն քչերից եմ, ովքեր քաջածանոթ են 1990-ից մինչեւ իր մահ¬կա¬նացուն կնքելը Հրայր Հովնանյանի հայրենանվեր բոլոր գործերին: Դրանց մասին գուցե նաեւ ապագայում հատորներ գրվեն: Սակայն այսօր իսկ վստա-հաբար կարող ենք արձա¬նա¬գրել, որ, առանց Հրայր Հովնանյանի անձնուրաց մաս-նակ¬ցության՝ •             չէր կայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամը, •             90-ականների արցախյան հերոսամարտում դժվար կլիներ հասնել այն հա-ջողություններին, ինչը պատմական իրողություն է, •             Հայաստանը չէր ունենա անվտանգության այն երաշխիքները, որոնք ապա-հովվեցին նախորդ 25-30 տարիների ընթացքում, •             այն դերն ու դերակատարությունը չէր ունենա ԱՄՆ Հայկական համագումարը՝ որը Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում ծանրակշիռ դերակատարություն է ունեցել եւ շարունակում է ունենալ, •             չէին իրականացվի տասնյակ այն ծրագրերը, որոնք վերաբերում են աղետի գո-տուն, Գորիս-Ստեփանակերտ մայրուղուն, Արցախի շենացմանը, հայ սերնդի ապագային ու կենսական անհրաժեշտության այլ հիմնախնդիրների լուծմանը: Այս թվարկումները կարելի է երկար շարունակել: Պարզապես ցանկությունս է, որպեսզի ժամանակակից սերունդը ճանաչի իր լե-գենդներից մեկին, ում կյանքն ու գործն իմաստավորվել է հայրենիքին ու ժողովրդին անձնու¬րաց ծառայելով: Սփյուռքահայերից շատերն են հայրենաշինության գործին իրենց մասնակցու¬թյամբ հարգանքի արժանացել: Հրայր Հովնանյանը նույնիսկ նրանց մեջ առանձ¬նա¬հատուկ դերակատարություն ուներ: Նա առաջին մեծահարուստ հայն էր, ով Հայաստանում իր տունն ու օջախը կառուցեց եւ բնակություն հաստատեց Մայր հայ¬րենիքում: Վազգեն Սարգսյանը հաճախ էր նրան ասում. «Հրայր, դու մեզանից ավելի հայ ես, ի՞նչ էինք անելու, եթե դու մեր կողքին չլինեիր»: Նա մայր հայրենիքի կողքին եղավ մինչեւ իր մահկանացուն կնքելը: Գնաս խաղաղությամբ Մեծ հայ, անձնուրաց հայրենասեր, քո կյանքն ու գործը սրբագործված հուշարձան կդառնա հայ սերունդների համար: Իսկ ինձ համար իմ մեծ եղբոր կորուստը դառնացած հոգուս մեջ դատարկության խոր վիհ բացեց...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր