00:00:00

Սա պայմանավորված, դիտմամբ պարտության տանող պատերազմ էր. ՀՅԴ անդամ

17:40, 09 ապրիլ 2021

Այս պատերազմը պայմանավորված պատերազմ էր: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը: «Այս պատերազմը դիտմամբ պարտության տարվող պատերազմ էր: Պատերազմը  սկսելուց 6 օր հետո տեսնելով, որ հայկական բանակը հերոսաբար կռվում է, չի նահանջում, դադարեցնել մոբիլիզացիան, տեսնելով, որ ադրբեջանական բանակը չի կարողանում ճեղքել պաշտպանությունը, ձեռնարկել Լելե Թեփեյի հանցավոր օպերացիան եւ կոտրել ՊԲ-ի ողնաշարը, դրանից հետո անընդհատ նահանջի հրամաններ տալ ու բացել դեպի Շուշի տանող միակ ձորակը, որտեղից ադրբեջանցիները կարող էին թափանցել Շուշի: Կարծես նպատակաուղղված սպասում էր, որ Շուշին ընկնի եւ ինքը ստորագրի այդ կապիտուլյացիոն հայտարարությունը»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր