00:00:00

Ապրիլի 8-ին ադրբեջանաթուրքական պատվիրակություն չի ժամանել Երևան․ ՊՆ-ն հերքում է

13:23, 09 ապրիլ 2021

Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։ «ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ  ինքնաթիռը դատարկ չի եկել. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական պատվիրակություն։ Ապրիլի 8-ին երեկոյան վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հայտնել էր լրատվամիջոցներին, որ սպասվում է գերիների հերթական խմբի վերադարձը Բաքվից։ Այդ տեղեկությունից հետո գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի մոտ, սակայն ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ Ռուստամ Մուրադովի ինքնաթիռը, որը, ըստ լուրերի, պետք է տեղափոխեր մեր հայրենակիցներին, վայրէջք կատարեց օդանավակայանում առանց գերիների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր