00:00:00

«Ժամանակ». Նազիկ Ամիրյանը մտնում է քաղաքականություն. «5-րդ գումարտակ»-ի համագումարը՝ ապրիլի 17-ին

14:59, 09 ապրիլ 2021 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 17-ին տեղի է ունենալու «5-րդ գումարտակ» հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը: Կազմակերպությունը ստեղծում է ԵԿՄ նախկին նախագահ, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Համագումարը տեղի է ունենալու Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ հնարավորինս հանդիսավոր պայմաններում:
Բնականաբար, հասարակական կազմակերպության համագումարը տեղի է ունենում խիստ քաղաքական նկատառումներով, իսկ թե ընտրությունների ժամանակ ում համար կաշխատի կազմակերպությունը՝ պարզ կլինի առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր