00:00:00

Անկարան ցանկանում է արցախյան և սիրիական սցենարը տեսնել Ուկրաինայում.«Հայաստանի Հանրապետություն»

14:38, 09 ապրիլ 2021 Մամուլ

«Կարելի է ենթադրել, որ Թուրքիան ձգտում է սիրիական և արցախյան սցենարն «արտահանել» նաև Ուկրաինա: Սակայն այս դեպքում դա նշանակում է անմիջական բախում ՌԴ-ի հետ: Դոնբասը Ռուսաստանի համար Արցախը կամ առավել ևս Սիրիան ու Լիբիան չէ, այն անմիջական իր սահմաններն է: ՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում անպաշտպան թողնել Դոնբասի բնակիչներին: Մյուս կողմից էլ պարզ է, որ այստեղ ուկրաինական և թուրքական ուժերի հաջողության դեպքում հաջորդ թիրախները լինելու են Ղրիմը և Ռուսաստանի կովկասյան հատվածը:
Ուկրաինայում իրավիճակի սրման դեպքում միանշանակ մեծանալու են նաև ռիսկերը Արցախում և Սյունիքի հարակից հատվածներում: Այս իրավիճակում առավել են կարևորվում ռուս-հայկական զինված ուժերի համատեղ զորախմբի ձևավորումը և հայկական բանակի սպառազինության արագ վերականգնումը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր