Հայ գործարարն անցյալ տարեվերջին աղմկոտ սկանդալի կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ Արևմտյան Ղազախստանի Ակտյուբինսկի մարզի բնապահպանական վարչությունը, տեղի իշխանությունները Բեստամակ գյուղի բնակչության բողոքի լեկցիաների հետքերով ստուգումներ իրականացրին նրան պատկանող խոզաբուծարանում: Ստուգումներով հաստատված համարեցին, որ խոզաբուծական համալիրը կենսաբանական թափոններն ուղղակի թաղել է Բեստամակ գյուղի մոտակայքում: Ըստ Ղազախստանի իրավապահների, գետնի տակից մոտ 200 տոննա թափոն են հանել: Պարզվել է նաև, որ երկու տարի ձեռնարկությունը թափոններն արտանետել է շրջակա միջավայր՝ չունենալով համապատասխան թույլտվություն: Արդյունքում ՀՀ պատվավոր հյուպատոսին սնանկացրել են՝ 7 մլրդ թենգե տուգանք սահմանելով, ինչը մոտ 7,5 մլն դոլար է: Նրա գործը դատարանում է:
Մյուս կողմից, տեղեկություններ կան, որ Հայկ Տերտերյանի ձեռնարկության վերաբերյալ տեղի իրավապահների կողմից հրապարակվող լուրերը չափազանցված են, որ Ղազախստանի իշխանությունները վերջին տարիներին ընդգծված նեգատիվ վերաբերմունք ունեն հայազգի գործարարների նկատմամբ, և որ պետականորեն նրանց բիզնեսը խլելուն ուղղված քաղաքականություն է ընթանում: Ղազախստանի արդարադատության որակի մասին է վկայում երկու տարի առաջ հայազգի գործարար, 6 երեխայի հայր Գեղամ Ասրյանի հետ կատարվածը: Նրան Ղազախստանի նույն՝ Ակտյուբինսկի մարզում մեղադրել էին խարդախության մեջ: Հսկ երբ նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը մեկնել էր Ղազախստան և քննիչներին ներկայացրել փաստաբանի արտոնագիրը՝ Գեղամի և երկու այլ հայ քաղաքացիների շահերը ներկայացնելու համար, Ակտոբե քաղաքի քննիչը նրան բերման էր ենթարկել, առգրավել փաստաթղթերը, անձնագիրը և սպառնալով, որ կազատագրվի,