00:00:00

Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է վերադարձնել հայ 15 գերիների. պատգամավոր

09:40, 09 ապրիլ 2021

«Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվել է վերադարձնել հայ 15 գերիների։ Այս պահին տեղեկությունը սա է, ցավոք»։ Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Բաքվից հայ ռազմագերիներին տեղափոխող ինքաթիռը Երեւան է ժամանել  դատարկ։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է: «Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»,- ասված է մեկնաբանության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր