
Մեզ պարտադրված Astra Zeneca պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատմամբ եւս թրոմբոզ է առաջացնում եւ արդեն տասնյակ մահերի պատճառ է դարձել։
Եվրոպական 11 երկրներ մեկը մյուսի հետեւից հրաժարվում են Astra Zeneca-ից, ու դեռ պիտի հասկանալ, ով եւ ինչու մեր վզին փաթաթեց կասկածելի պատվաստանյութն ու թույլ չի տալիս գրանցել ռուսականը։
Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները, գրանցել ռուսական «Սպուտնիկ V»-ն եւ սկսել մասսայական պատվաստումներ, քանզի ռուսական պատվաստանյութի հետ կապված ռիսկերը նվազագույնն են։
Պատրաստ եմ լինել ռուսական պատվաստանյութի առաջին փորձարկողներից մեկը։