00:00:00

Պուտինն Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը՝ հաշվի առնելով Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքները

20:04, 08 ապրիլ 2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, նրա հետագա կայունացման մասին՝ համապատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների: Մասնավորապես, առարկայական դիտարկվել են խաղաղության ապահովման, անվտանգության և տարածաշրջանի սոցիալտնտեսական աստիճանական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների ընթացքը: Միաժամանակ, հաշվի են առնվել Մոսկվայում ապրիլի 7-ին կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները տարբեր ձևաչափերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր