00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1231 նոր դեպք, մահացել է 32 մարդ

11:11, 08 ապրիլ 2021

Հայաստանում ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1231 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 200129 դեպքի: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 889872 վերջին մեկ օրում` 4943 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 16471 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 383-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 179043 անձ` վերջին մեկ օրում 816 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 3675 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 940 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր