00:00:00

«Փաստ». Փաշինյանը «գցել» է մերձփաշինյանական միավորներին

13:42, 08 ապրիլ 2021 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առանց ընդդիմադիր խմբակցությունների մասնակցության, օրերս «ճեպընթաց» ռեժիմով փոփոխություն կատարեց Ընտրական օրենսգրքում: Ավելի ստույգ, վերացվեց ռեյտինգային ընտրակարգը և ուրիշ ոչինչ: Այս հանգամանքը, որ միայն ռեյտինգայինն է հանվել, զայրացրել ու հիասթափեցրել է քաղաքական որոշ ուժերի: Խոսքը հիմնականում Նիկոլ Փաշինյանին կից փոքր միավորների մասին է: Բանն այն է, որ այդ կուսակցությունները նույնիսկ տեսական շանս չունեն հաղթահարելու 5 տոկոսի արգելքը, գումարած՝ չունեն վարկանիշային ընտրակարգով առաջադրելու թեկնածուներ: Ուստի Նիկոլ Փաշինյանն այդ կուսակցություններին խոստացել էր նվազեցնել նաև անցողիկ շեմը՝ դարձնելով 4 կամ նույնիսկ 3 տոկոս՝ փոխարենն ակնկալելով, որ նրանք ակտիվ քարոզչություն են իրականացնելու ռեյտինգայինի վերացման օգտին՝ աջակցելով իշխանություններին: Մերձփաշինյանական այդ միավորներն իրենց բաժին գործն ակտիվորեն կատարեցին, սակայն Նիկոլ Փաշինյանը փոխեց միայն ընտրակարգը, ինչը իրեն էր ձեռնտու, անցողիկ շեմը թողնելով նույնը: Ըստ էության, այդ միավորները գտնում են, որ Փաշինյանը «գցել» է իրենց: «Փաստ» թերթի տեղեկություններով, երբ նրան փոխանցել են «գցվածների» դժգոհությունը, Փաշինյանն ասել է՝ թող խորհրդարանական ընդդիմությունը առաջարկ ներկայացնի, կնայենք: Այսինքն, փաստացի թեման իրենից հեռացնում է դեպի ընդդիմություն, այնինչ, հենց ինքն է խոստացել, որ անցողիկ շեմը նվազեցնելու փոփոխություն են անելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր