00:00:00

ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետին

23:57, 07 ապրիլ 2021

Ապրիլի 7-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ֆրանսիայի Վիլյորբան քաղաքի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետի միջև հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Վիլյորբանի նախկին քաղաքապետ Ժան-Պոլ Բրետը մտքեր են փոխանակել պատմական ավանդույթների վրա հիմնված հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկայիս դինամիկայի շուրջ` բարձր գնահատելով ձևավորված քաղաքական երկխոսության մակարդակը։ Նախարար Այվազյանը բարձր է գնահատել զրուցակցի անձնական ներդրումն ու ջանքերը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների կայացման գործում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր