00:00:00

ԱՀ ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել Մարալ Նաջարյանի հետ

23:13, 07 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանական գերեվարությունից վերջերս ազատված Մարալ Նաջարյանի հետ: «Այսօր խոսել եմ Մարալ Նաջարյանի հետ և շնորհավորել նրան Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Ուրախ էի տեղեկանալ, որ ադրբեջանական գերությունից հետո Մարալն արդեն կազդուրվում է և վերադառնում առօրյա կյանքի:
Այս օրերին մեր մտքերում գերեվարված հայրենակիցներին շուտափույթ հայրենիք վերադարձնելու առաջնահերթ ցանկությունն է»,- այս մասին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր