00:00:00

Արծվիկ Մինասյանը պահանջում է քրեական գործ հարուցել՝ ոստիկանների անհամաչափ գործողությունների փաստի առթիվ

21:24, 07 ապրիլ 2021

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ընթանում է 2020թ դեկտեմբերին 28-ին ԱԺ շենքի մոտ խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանների անհամաչափ գործողությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ 2020թ դեկտեմբերի 28-ին Արծվիկ Մինասյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ նույն օրը խաղաղ ակցիայի ընթացքում ոստիկանության ծառայողներն առանց որևէ իրավական հիմքի բռնի կերպով բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նշված հաղորդումն ուղարկվել է ՔԿ, որտեղ քննիչ Լիլիթ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվել: Որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշման դեմ դատախազություն ներկայացված բողոքի մերժումից հետո որոշումը բողոքարկվել է դատական կարգովց: Դատարանում ներկայացնելով բողոքը՝ փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնեց, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Արծվիկ Մինասյանը բացատրություն է տվել՝ նշելով, որ հավաքը եղել է ինքնաբուխ, որի ընթացքում չի խախտվել որևէ իրավական նորմ: Բացի դա՝ ոստիկանները մինչև հավաքը ցրելը չեն զգուշացրել հավաքի մասնակիցներին՝ դրա անօրինական լինելու, հասարակական կարգը խախտելու մասին, չեն տրամադրել ողջամիտ ժամկետ՝ հավաքը դադարեցնելու համար: Նա հայտնեց, որ հավաքի ընթացքում Արծվիկ Մինասյանը գտնվել է մայթին, չի խախտել հասարակական կարգը, չի վիրավորել որևէ մեկին, անգամ չի հնչեցրել «Նիկոլ դավաճան »-ը, սակայն ոստիկանները առանց որևէ հիմքի բերման են ենթարկել Մինասյանին: Վերջինս բացատրություն տալու ընթացքում հաղորդում ներկայացրել, որի վերաբերյալ քննիչը վարույթ չի նախաձեռնել: Մասնավորապես, Մինասյանը նշել էր, որ ակցիան ցրելու գործընթացին մասնակցել են այլ անձինք ևս՝ կանաչ էլիտար համազգեստով ճաղատ անձ, իսկ ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և նրա հետ գտնվող կանաչ զգեստով ինչ-որ անձի կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն է գործադրվել: Մինասյանը նյութերի նախապատրաստման ընթացքում նաև վարույթ իրականացնող մարմնին է ներկայացրել համապատասխան տեսանյութեր՝ ներկայացված հաղորդմամբ պահանջելով իրավական գնահատական տալ՝ վերջիններիս գործողություններին, ինչպես նաև՝ ոստիկանների գործողություններին և անգործությանը, մասնավորապես, պարզել կանաչ համազգեստով անձի ինքնությունը, վերջինիս կողմից հավաքի դադարեցման հիմքերը, բացատրություն վերցնել նրանից: Բենիկ Գալստյանն ընդգծեց, որ իր վստահորդի և նշված անձանց հայտնած տեղեկություններում առկա հակասությունների դեպքում քննիչը պարտավոր էր ստուգել տեղեկությունների իսկությունը, ինչը հնարավոր էր միայն քրեական գործի հարուցման դեպքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր