00:00:00

Տիրան Խաչատրյանը հաստատել է, որ կնոջը բերման են ենթարկել

16:07, 07 ապրիլ 2021

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ կառավարության մոտից այսօր բերման են ենթարկել իր կնոջը՝ Համեստ Երիցյանին, սակայն չցանկացավ մեկնաբանել միջադեպը. «Եկեք չմեկնաբանեմ»,-ասաց Տիրան Խաչատրյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Վետո» նախաձեռնության կանանց նախաձեռնությամբ այսօր ակցիա է տեղի ունեցել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակիցայի ներկա է եղել նաեւ գեներալ-լեյտենանտի կինը, որը կարմիր քարտ է ցույց տվել ոստիկաններին։ «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է նրան բերման ենթարկելու կադրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր